ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
28.04.2016 | 11:33

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված՝ ԵՄ պետությունների դեսպաններին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին: Նախարար Նալբանդյանը դեսպաններին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է 1994-1995 թթ. զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի խախտման անթույլատրելիությունը, դրանց անվերապահ կատարման անհրաժեշտությունը: Նա պատասխանել է դեսպանների բազմաթիվ հարցերի։

Դիտվել է՝ 1652

Մեկնաբանություններ